Wednesday, March 2, 2022

 Requiem




Կեանքը կողոսկրերով վեր կհոսի

Մինչ ցեխի մեջ

Քարշ կտամ ոտքերս:

 

Իմ թեւերըս թիերդ են,Հայր,

Ու ճախրանքս երկինք

Նավարկումդ է հատակ:

Հորիզոնը ոտքերիս հպումն է հողին.

Արձակել եմ երակներս.

Դրախտիդ գետերը

Սրտիս ավազանն են հոսում

Ե՛ս եմ նավը, նավարկումն ու ջուրը.

Զի անծայր գիշեր էր.

          Արարեցիր ինծի:

 

Ես մենակ էի,Հայր.

Կողոսկրերիս միջև

Ո՞վ էր արտաշնչում:

 

-Հայրըդ ի՞նչ է պահում մեզնից

 

Հայր, ես մեռնում եմ

Կոնքերիս ցավից

Իմ փարատված մենությունը

Մեղքի բեռին արժե՞ր..:

 

Որդիս որդուս սպանեց,

Որդիդ սպանեց որդուդ…

…ու ամեն մարդ մեղքի բեռ կունենա.

Ու մեղքը կոնքերով

Վեր կըհոսի:

-Ինձ սապատ պետք չէ, Հայր:

 

Թեւերովս թիավարիր.

Երակներիս ափին կանգ առ.

Աստղեր են,լսու՞մ ես..

 

-Հնգեակ զգայարանօքս, վեցեկի շարժմամբըս:

 

Կոնքերից վար

Ոտքուգետին հորիզոնից

Քիչ մը վերև

Բաբելոնն է.

Այնտեղ մարդիկ

Միշտ էլ

Տաճարիդ քարերով

Աշտարակ են շինում:

 

Այդ օրերին

Սրտիս վերայ

Անձրև տեղաց.

Իմ ցամաքը հսկա զարկերակ էր.

Ու արյունըս ծաղկեց,

Ու գիշերըս ձիթենու ու

Անձրևի հոտ ուներ…

Ու վարսերս ողկույզներդ էին,

Ու մարմինս հսկա դաշտ էր

 

Իմ աչքերիս ծիածանը

՛՛Կարոտ՛՛ անունը կկրի.

Իմ մարմինս Տիեզերքի նման

Հավաք է կորերի:

 

Ինչպե՞ս ճամփա ընկնեմ, Աստվա՛ծ.

Ափերումըս պողպատն է շողշողում,

Շուրջըս՝ զավակիս աչքերը.

Մեզնից ո՞վ է զոհը…

 

Իսահա՛կ,արյո՛ւնըս, տղա՛ս.

Ինձ ոտքերըս վար կտանեն,

Ու մենք դեպի վեր կհոսենք,

Հոգ մի արա,տղա՛ս.

Բան չմնաց. մացառներն էլ անցնենք…

 

-Է՜լի, Է՜լի,լա՞մա սաբաքթանի:

 

Որդի՛ս, լո՛ւռըս, Իսահա՜կըս.

Գառնուկին մի խղճա.

Կեանքը նահատակը կը ճանաչէ:

 

Ավետյաց երկիրը

Մարմինն է քո սիրելիի.

Ճանապարհին չորություն կա ու շոգ,

Մանանա ու քարից բխող ջրեր

 

-Մի՛ երևար մեզ, Տէ՛ր,

Վախենում ենք…

Մենք կուռքեր կձուլենք,

Մինչև հաց կտաս մեզ.

Զի Հօր մոտ գնում ենք,

Երբ սով ունենք.

Մի՛ երևար մեզ, Տէր…

 

Ավետյաց երկիրը

Մարմինն է իմ սիրելիի.

Չեմ հասնելու Նրան…

Թող Քո կամքը լինի.

Զի Մահն է, որ

Միացնելու է մեզ:

 

Ես ո՞ւր չվեմ, Տէ՛ր իմ.

Հոբն եմ, հայելիդ եմ, շինուածքդ եմ.

Ո՞մ թեւերով չվեմ.

Դե, Հայր, թիավարիր.

Ես դեպի վեր վար կհոսեմ.

Տկարութեա՛նս մեջ

Ես ինձ ճանաչեցի.

Հոբն եմ, հայելիդ եմ, գործիքդ եմ…

 

Ես քո տավիղդ եմ, Հայր.

Կողոսկրերիս ցավին

Մեղեդիդ սպեղանի ըլլա.

Ես եմ Դավիթը, սիրելիդ.

Ինձնով Քո կամքըդ եղիցի,

Քո թագավորությունըդ գայ:

 

Իմ գլուխը սկուտեղի վրա

Վարձք էր պարի.

 

Ես շոշափել եմ

Ոտքերիդ ճերմակը

Թափանցիկ ջրերի մէջ,

Աղավնահոտը ուսերիդ վրա,

Անշարժ թեւերիդ

Ճախրանքները լուռ:

 

Ու լույս երեսդ

Աչքերումս չէր, որ ապրեց,

Ու մարմինս չէր,

Որ պիտի մնար:

 

Իմ գլուխը վարձք էր պարի,

Ու ես քեզ մոտ էի.

Զի Մահից անդին

Միասին էինք Մենք:

 

Տաճարում՝ խորհուրդներ խորին.

Տաճարում Հայրըս էր բուրում..

 

Մեր մարմինները նավակներդ են, Հա՛յր

Թիավարի՛ր դեպ կեանք:

 

Ջրերի վրա քայլելու համար

Պետք է լքես նավդ.

-Կանչիր ինձ, ու կգամ,

Բախիր, ու կբացեմ, Հայր.

Ի՛նձ փնտրիր, ու ես

Պիտ գտնվեմ:

 

Մենք ուտում ենք, Հայր,

Բայց ո՛չ Մարմինը Քո,

Շարժվում ենք ու չե՛նք աճում,

Գործում ենք ու չենք նորոգում:

 

-Մեզ աղոթել սովորեցրու…

Զի աշխարհ ենք եկել դրա համար.

Ու Մահը չէ, որ մեզ

Կմիացնի.

 

Թե աղոթել սովորեցնես,

Կեանքն ու մահը

Մի կըլինեն:

 

՛՛Սէրը ամեն բանի դիմանում է՛՛.

Անգամ սիրելիի Մահին…

Որդի՛ս, ես Քօ՛ կարոտն ունեմ:

 

Ինչպե՞ս ապրեցի

Երեք խաչվածի

Մորմոքի ժամին.

Ինչո՞վ ապրեցի…

 

Ես Քօ՛ կարոտն ունեմ, Որդի՛ս…

 

Առագաստդ եմ, Տէր.

Մութ գիշերում

Ուր որ կուզես՝

Երթանք:

 

Դու քայլեցիր ջրերի վրա

Նախքան Քո ու մեր լինելը.

Կեանքը հասկանալը

Հասկդ դառնալը թող լինի:

Փարոս եղիր՝ Դրախտիդ չորս երակներով

Ափերումդ հոսենք:

Ի՞նչ կբերենք Քեզ մոտ,

Երբ որ Մահով հատվենք:

 

Աշխարհը կլքենք

Աշխարհ գալու նման.

…սէրը Կարոտն էր

միևնույն Երկնքի…

 

Զի Քո է Փառքն

Ու մերն է

Արքայությունը Քո:


օգոստոս, 2016

Օրոր

                                                                                                                                Նաիրային 

 


քեզ կհպվեմ ամենադեղին  մատներով.

արևածագին.

դու կասես, որ

թշվառության մեջ են ապրում

սրտերը մեր

 

մորմոքումը քո լուռ,

իմ լարայի՜ն...

 

քեզ կհպվեմ ամենադեղին  մատներով.

դու չես ժառանգելու

չապրածը իմ.

քնիր...

 

չէ՞ որ

ափսեները լվացել  ենք

որ տաքացնենք մեր մատները.

այնքան շատ են մարդիկ երկրի վրա.

մի՞թե ունեմ ես ասելիք,

մի՞թե ավելորդը ես չեմ:

 

Կերա՞վ արդեն իմ մարմինը մի գայլ,

ինչու՞ ծանոթ են ինձ ժանիքները նրա...

կերա՞վ արդեն.

դեռ չի՞ եկել.

մոտենու՞մ է:

Ինչու՞ չի ցատկում ինձ վրա միանգամից.

մի՞թե ես իմ մահի փուլերն ապրելու եմ:

ինչու՞ չի մոտենում:

ես չեմ ուզում մաս-մաս զգալ,

թե ինչպես են գնում ինձնից

թեևերս,ոտքերս...

ես վախենում եմ նայել ինձ

 հոշոտվելուց հետո:

ինչու՞ ծանոթ են ինձ քո գայլերի ժանիքները,

բայց ոչ քայլերը, Տեր:

Կերա՞վ արդեն իմ մարմինը մի գայլ:

վե՞րջ...

էլ ողջ չե՞մ:

այդ ի՞նչն էր, որ թողեց ինձնից:

ինչու՞ չպահեցիր ոսկորներս

ամենաթանկ սնդուկներումդ, Տէր:

 

Քեզ կհպվեմ ամենադեղին մատներով,

արևածագին:

Քեզ չեմ կտակելու չապրածը իմ,

քնիր..:

 

հոկտեմբեր, 2017

Monday, April 26, 2021

Mendelssohn, 4. Sinfonie




Պինդ, առօրյա, հոխորտացող
Ապրումի ուժ չունեմ.
նրբերանգ եմ։



Wednesday, July 8, 2020


Ein heiteres Lied

Nach dem Nachtgebet, allein,
bin ich so schön,
wie ein leiser Psalm...
Nach dem Nachtgebet, allein, 
Ist die ganze Welt mir lächerlich,
Und mein Herz vermisst niemanden.
Nschan Abassjan



Չքնաղ երգ

Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ
ես այնքա՜ն գեղեցիկ եմ, ասես լուռ շարական…
Գիշերվա աղոթքից հետո միայնության մեջ աշխարհը ծիծաղելի է ինձ,
և սիրտս ոչ ոքի չի կարոտում…

20 դեկտեմբերի, 2009 թ.
Նշան Աբասյան

* Im Original gibt es keinen Psalm; «Շարական»/s(c)harakan ist liturgisches geistliches Lied, das  während der heiligen Messe Der Armenischen Apostolischen Kirche verwendet werden.






Sunday, April 26, 2020

Die Liebende
(սիրողը)

Սա լուսամուտս է: Ես հենց նոր
այնքան խաղաղ եմ արթնացել:
ես կարծեցի, թե կուզեի հոսել.
Մինչև ու՞ր է լցվում իմ կյանքը,
և որտե՞ղ է սկսվում գիշերը:

Ինձ կարող էր թվալ, թե
իմ շուրջն ամեն բան ես եմ.
թափանցիկ, ինչպես խորքը
բյուրեղի. մթնած, լուռ:

Ես կարող էի
աստղերը
շոշափել իմ մեջ,
այնքան մեծ էր
թվում ինձ իմ սիրտը,
այնպես շատ էր ուզում
գնալ թողնել նրան,

ում ես  երևի սիրել,
երևի պահել սկսեցի:
այնքան օտար,
այնքան թաքուն է
բախտը երևում ինձ:

Ով եմ ես 
այս անեզրության մեջ 
բուրող,ինչպես մարգագետին,
տարուբերվող ետ ու առաջ:

Կանչող ու վախեցած,
որ ինչ-որ մեկը կարող է լսել
իմ ձայնն ու
աներկբա խորտակման գնալս
մեկ ուրիշի մեջ:

Ռայներ Մարիա Ռիլկե
թարգմ. Հոնէ



Thursday, April 23, 2020

Ich schreie mit einer Stimme wie deiner
Marine Petrossian



Menschen sind verschieden;
dumm sehr dumm,
schön sehr schön
unverständlich völlig unverständlich
aber alle sind Menschen
wie du
und wenn du deinen Fuß auf ihre offene Wunde setzt,
schreien sie mit einer Stimme wie deiner
sie schauen dich mit überraschten Augen an
als ob ihnen jemand versprochen hätte
dass es keine Schmerzen geben wird
dass es
keine Schmerzen
geben wird

***


Ich weiß, dass niemand im Raum ist,
und die Stadt leer ist,
und alle Plätze dieser Stadt leer sind.

Aber ich liebe die staubigen Straßen,
Und den Regen auf den staubigen Straßen.

Ich liebe die, die verloren haben und traurig sind,
Und noch mehr die, die gewonnen haben und wieder traurig sind.




Die Läden sind voller Orangen und Leere.
Der Monat meiner Geburt ist kalt.
Abends wird der Strom abgeschaltet.
Ich zünde in der Kälte an Kerzen an.

Du weißt, Orangen sind bitter mit Brot.
Und süßes Brot ist ein Zeichen der Sehnsucht.
Es ist kalt. Die Kerzen erhöhen die Kälte.

 Die Kerzen verlängern die Kälte.



***

Ich warte an der Bushaltestelle,
wo eine halbe Stunde lang kein Bus hält,
Eine Betonwand schützt vor Wind,
es ist dunkel;
im Dunkeln ist die Straße wie ein Erwachen,
nach einem Traum,
Die Straße ist wie ein Schwarzweißfilm,
den du dich halb schlafend ansiehst,
frisch aus dem Schlaf erwacht,
und dein Blut schaukelt plötzlich,
dein Blut wird plötzlich wie Beton,
wie diese Betonwand,
die schützt nicht vor dem Wind.

 


An diesem Morgen, nach dem nächtlichen Regen,
Haben in unserem Garten drei riesige Blumen geblüht.

Meine Mutter öffnete die Tür,
ging in den Garten hinunter
Und sagte: "Ich bin müde, Marine."

Sie ging und setzte sich
neben die Köpfen der gelben Sonnenblumen
und verschwand.

Ich habe es zuerst nicht verstanden
dass meine Mutter nicht da ist.

Nur alsder Fluss
zu schreien anfing
und die Felsen der Schlucht
zu rollen begannen

Da habe ich bemerkt,
dass ich
eine Waise bin.




Es ist wieder Tagesanbruch
selbst wenn du auf dem Boden liegst
und dich nicht erheben kannst,
selbst wenn du der Einzige bist,
der auf dem Schiff  überleben kann,
und das Schiff sinkt bereits
selbst wenn es sinnlos ist zu schreien
Es ist wieder Tagesanbruch
vielleicht das letzte Mal für dich
Die Sonne geht durch das Wasser auf
so sinnlos
und einsam
wie das Leben ist.








Meine Übersetzung einiger Gedichte von Marine Petrossjan aus dem Armenischen ins Deutsche.
Fotos von Marine Petrossjan
Vielen Dank Wilfried Pieters für dieVerbesserung der Übersetzung