ցախերը ցեցերը
ցրվում են ցրտերը
ցնցվում է ցամաքը ցավերիս
մարում է մարմինը
մթնում է մարմինը
մեռնում է մարմինը
մտքերիս։
որտեղ են ոտքերս
ովքեր են որբերս
որդնում է ոլորտը ողբերիս
ծառերը ծփում են
ծովերը ծաղկում են
ծակում է ծաղըրը ծարավիս։
երդվում են երթերը
եղծում են ելքերը
երկնում է երկիրը երազիս
պարում են պատերը
պատռում են պատկերը
պրկում են պարանը պատանքիս
No comments:
Post a Comment