Լսու՞մ ես, Geliebte, ես բարձրացնում եմ
ձեռքերս-մենության ի՞նչ նշաններ թույլ կտան քեզ չլինել լսելի իրերի համար։
Լսու՞մ ես, Geliebte, ես փակում եմ կոպերս,
և անգամ դա է աղմուկ առ քեզ։
Լսու՞մ ես, Geliebte, բարձրացնում եմ կոպերս կրկին...
... բայց ինչու դու այստեղ չես
Իմ ամենանվազ շարժման տպավորությունը մնում է տեսանելի մետաքսե լռությանը։
Անխորտակելի փոքր հուզումը ճնշում է ինքն իրեն հեռավորության լարված շղարշի մեջ։
Անխորտակելի փոքր հուզումը ճնշում է ինքն իրեն հեռավորության լարված շղարշի մեջ։
Իմ շնչից աստղեր են ելնում ու անկանում։
Բույրերը գալիս են շուրթերս խմելու,
ու ես ճանաչում եմ դաստակները հեռու հրեշտակի։
Դու միակն ես, ում մասին խորհում եմ ես.
չեմ տեսնում ես քեզ։
Բույրերը գալիս են շուրթերս խմելու,
ու ես ճանաչում եմ դաստակները հեռու հրեշտակի։
Դու միակն ես, ում մասին խորհում եմ ես.
չեմ տեսնում ես քեզ։
Ռայներ Մարիա Ռիլկե

No comments:
Post a Comment