Monday, December 16, 2019

Ես չափազանց մենակ եմ աշխարհում

Ես չափազանց մենակ եմ աշխարհում,
բայց դեռ բավարար մենակ չեմ
ամեն ժամի մաքրագործվելու համար:
Ես չափազանց մանր եմ երկրի վրա,
բայց դեռ բավարար փոքր չեմ
կանգնելու համար քո առջև
որպես մութ ու խոհուն մի բան:
Ես ուզում եմ իմ կամքը և ուզում եմ  ուղեկցի այն
գործողության ճամփաներին,
և ուզում եմ այս լուռ, տատանվող ժամանակներում
երբ ինչ-որ բան մոտենում է,
լինել նրանց հետ, ովքեր իմաստուն են,
կամ լինել մենակ:
ես ուզում եմ միշտ հայելել քեզ քո ամբողջ գոյությամբ
և ուզում եմ երբեք չլինել կույր կամ չափազանց ծեր
կրելու համար քո ծանր պատկերը,որ չի տեղայնանում:
Ես ուզում եմ աճեցնել ինձ:
Ես չեմ ուզում որևէ տեղ կորացած մնալ,
որովհետև որտեղ որ կորանամ, կստեմ:
Եվ ես ուզում եմ զգայությանս հավաստիությունը քո առաջ:
Ես ուզում եմ նկարագրել ինձ ինչպես պատկերի,
որին նայել եմ երկար ու մոտից,
ինչպես բառի, որ հասկացել եմ,
ինչպես իմ սովորական սափորին ջրի,
ինչպես երեսին իմ մոր,
ինչպես նավի, որ տարել է ինձ
ամենամահացու փոթորկի միջով:

Ռայներ Մարիա Ռիլկե
թարգմ. գերմ. Հոնէ


լուսանկարը՝ Սամվել Վանյանի



No comments:

Post a Comment